Բաժիններ՝

ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետը նվազեցնելու հնարավորության հարցը

ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի նվազ, իսկ չընդգրկվածներինը՝ ավելի երկար սահմանելու հնարավորությունը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մենք հիմա քննարկում ենք ուսումնական փուլից հետո մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավելի նվազ սահմանելու և մարտական հերթապահության մեջ չընդգրկված անձնակազմի պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի երկար սահմանելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու հնարավորություն ու նպատակահարմարությունը»,-ներկայացրեց Բալայանը։

Նա նշեց, որ հնարավորություն կունենան դա քննարկելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս