Բաժիններ՝

Կոյուղաջուրը լցվել է փողոց ու տասնյակ տներ. ինչո՞վ է զբաղված Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դժգոհ են քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից:

Ասում են՝ 9 ամիս առաջ դիմել են նրան, որ կոյուղու հարցը լուծի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

«Թաղամասում կա կոյուղու հետ կապված խնդիր. ամբողջ կոյուղաջրերը լցվում են բնակիչների տները: Անցած տարվա հունիս ամսից դիմել ենք ու մինչ օրս հարցը չի լուծվել: Ամբողջ հոտը լցվում է տուն, լրիվ խոլերայի բուն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երեք մանկահասակ երեխաների մայր Մերին:

Շարունակելով նրա խոսքը՝ ամուսինը՝ Սարգիսը, նշեց, որ Էջմիածնի քաղաքապետն ու աշխատակազմը պարզապես չեն կատարում իրենց աշխատանքը:

«Իրենց գործն է սա, հո չեմ ասում՝ արի տներս ռեմոնտի կամ նպաստ տուր: Չեմ էլ պնդում, որ վաղը գա կոյուղի քաշի, թող մեքենա հատկացնի, որ զանգենք ասենք՝ լցվել է փոսը, գա քաշի ջուրը: Մենակ թե՝ թող գան, գազի5000 դրամ գումարը կվճարենք»,- ասաց Չարենցի թաղամասի բնակիչը:

«Հանդիպել եմնաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին: Երեք անգամ-գնացել-եկել եմ, ինձ միայն խաբում է, որովհետև վայ-վույից հետո խոստացել էր հարցը լուծել: Իսկ հերթական բողոքից հետո քաղաքապետարանից մարդ էր ուղարկել մեր թաղ, նա էլ, թե՝ ուղարկել են, որ տեսնեմ, ասեցի՝ տեսար, սրանից ահավոր վիճակ կա՞: Մի խոսքով՝ տեսավ, գնաց ու գնաց, այդպես էլ չվերադարձավ: Ընդ որում, հայտնեց, թե Երևանից մեքենա պետք է գա, որ կոյուղու ջուրը քաշի:9 ամիս է՝ մեքենան գալի՞ս է»,- մանրամասնեց քաղաքացին:

Չարենցի թաղամասի բնակիչների փոխանցմամբ՝ խնդիրը տարիների պատմություն ունի, փոսը լցվել է, ավտոմեքենան, որպեսզի գա՝ քաշի կոյուղաջուրը, 30.000 դրամ փող է անհրաժեշտ:

«Հա, էլի տանք այդ գումարը, բայց դա հարցի լուծում չէ. կոյուղաջուրը էլի մեկ ամսից լցվելու է: 70-ից ավելի բնակարան կա թաղամասում, ու բոլորը նույն վիճակում են: Եղել է, որփոսը լցվել է, 20.000 դրամ վճարել ենք, եկել-մաքրել են, բայց հարցը չի լուծվել. նորից կոյուղաջուրը, կարելի է ասել՝ ափերից դուրս է գալիս, լցվում փողոց, ինչպես նաև տներ: Հիշում եմ՝ առաջին անգամ, որ մտա Դիանա Գասպարյանի մոտ՝ ասաց՝ նախկին իշխանությունների սխալի համար ես չեմ կարող պատասխան տալ: Ասեցի՝ չեմ ասում պատասխան տուր, արի տես, թե ի՞նչ վիճակ է: Հասկանում եք, վարչապետը, որ ասաց՝ իմ թիմակիցն է, դրա համար իրեն ընտրեցինք, թե չէ՝ ոչ մեկը նրան չէր ճանաչում»,- նկատեցՍարգիսը:

Փորձեցինք կապ հաստատել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, բայց չհաջողվեց, հետևաբար՝ նրա կամ քաղաքապետարանի այլ պատասխանատուի արձագանքը կներկայացնենք ավելի ուշ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս