«Սա իմ մարզչական կարիերայի կարևորագույն խաղերից է». Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի մասին:
««Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի և Անգլիայի լավագույն թիմերից մեկն է, ուստի շատ դժվար կլինի:
Մենք լավ գիտենք մրցակցին, մենք ժամանակ ունեինք պատրաստելու: Մենք ցանկանում ենք խաղը սկսել ագրեսիվ և բարձր տեմպերով: Տեսնենք, արդյո՞ք կարող ենք կարգավորել իրավիճակը:
Սա իմ մարզչական կարիերայի կարևորագույն խաղերից է:
«Մանչեսթեր Սիթին» վերջին մի քանի տարիներին ստեղծել է թիմ՝ ամեն ինչ շահելու համար: Եթե կա թիմ, որը կկարողանա հաղթել բոլոր մրցաշարերում, ապա այսօր դա «Մանչեսթեր Սիթին» է:
Գվարդիոլայի հետ մրցակցությո՞ւնը: Մենք հանդիպել ենք իրար Իսպանիայում՝ որպես ֆուտբոլիստներ, և շատ հանդիպումներ ենք ունեցել: «Բարսելոնայի» հետ միշտ էլ դժվար էր խաղալ:
Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիում» նրանք գիտեն, որ մենք համարձակ ֆուտբոլ ենք խաղում, առաջ ենք գնում, ագրեսիվ ենք և փորձում ենք խաղի հիմնական հերոսները լինել: Մենք ագրեսիվ կլինենք և կփորձենք հաղթել նրանց»,- ասել է Պոչետինոն:
Սիրարփի Աղաբաբյան