««Տոտենհեմի» դեմ պետք է ագրեսիվ գործենք». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպումից առաջ:
«Բոլոր ութ թիմերը հավակնում են նվաճել գավաթը: Մենք լավ ենք ճանաչում միմյանց:
Մարզադաշտը ազդեցություն կունենա երկրպագուների վրա, բայց եթե խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենալու դաշտում, կարող ենք ասել, որ դա մեզ վրա ազդեցություն չի թողնի («Տոտենհեմը» հանդես է գալու նոր մարզադաշտում):
Մենք լավ գիտենք, թե ով է մեզ դիմակայելու, և միայն մեզնից է կախված, թե ինչպես ենք մենք սրան դիմակայելու հոգեբանորեն: Եթե մենք՝ որպես թիմ, ցանկանում ենք գնալ առաջ, մենք պետք է հաղթահարենք դա:
Ամեն անգամ, երբ մենք խաղում ենք «Տոտենհեմի» դեմ, հակառակորդը շատ ագրեսիվ է հանդես գալիս: Եթե դա լինի նաև հիմա, մենք ստիպված կլինենք պատասխանել նույն կերպ: «Տոտենհեմի» դեմ պետք է ագրեսիվ գործենք:
Գուցե նրանք մեր դեմ խաղան ակտիվ պրեսինգով, բայց մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան