Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ կտա Մատային, Էրերային և ևս 4 ֆուտբոլիստի

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժեշտ տալ միանգամից 6 ֆուտբոլիստների: Ակումբից հեռանալու ամենամեծ հավանականությունն ունեն Անդեր Էրերան, Խուան Մատան և Ալեքսիս Սանչեսը:

Ինչպես հաղորդում է BBC Sport-ը, Էրերան արդեն համաձայնել է ՊՍԺ տեղափոխությանը: Ավելի բարդ իրավիճակում է գտնվում Սանչեսը, ով մարզիչ Սուլշերի գլխավորությամբ մասնակցել է ընդամենը 5 խաղի: Չիլիացու հեռացմանը կարող է խոչընդոտել բարձր աշխատավարձը, որը վախեցնում է գնորդներին:

Ըստ Football Leaks-ի տվյալների, որոնք 2018թ. մայիսին հրապարակվել են Der Spiegel-ի կողմից, Սանչեսը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, շաբաթական վաստակում է 458 հազար եվրո՝ գումարած 85 հազար բոնուս՝ յուրաքանչյուր անգամ խաղը մեկնարկային կազմում սկսելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս