Բաժիններ՝

Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջին պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստան

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 3-ին ժամանել է Մոսկվա, այդ պաշտոնական այցը դարձել է նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, նախագահի օդանավը Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 11:00-ին: Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ Տոկաեւն ապրիլի 3-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման հեռանկարները:

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտոնական կայքի տվյալներով՝ հինգշաբթի Ղազախստանի նախագահը հանդիպում կանցկացնի ԴԽ-ի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նոր պաշտոնում իր առաջին հարցազրույցում, որը Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը տվել է «Եգեմեն Ղազախստան» եւ «Այքըն» ղազախալեզու հրատարակություններին, նա հայտարարել է, որ Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ:

Տոկաեւն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտոր մոտեցումը, որը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից ընտրվել է անկախության ձեռքբերումից հետո, օգնեց երկրին՝ խուսափել միջպետական ու տարածաշրջանային հակամարտություններից:

Բացի այդ, նրա խոսքով՝ այդ քաղաքականության շնորհիվ աշխարհը Ղազախստանը ճանաչեց որպես խաղաղարար պետություն: «Այսօր խաղաղարար առաքելությունը երկրի արտաքին քաղաքականության գերակայությունն է»,- հավելել է Տոկաեւը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս