«Այս ցանկից Արա Շիրինյանը կարող է ընտրել նրան, ում սիրտը կուզի». Ռադիոյի տնօրենի 5 թեկնածու անցել է երկրորդ փուլ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռադիոյի տնօրենի մրցույթը մոտ է ավարտին։ Նախնական տվյալներով, հաղթած թեկնածուի անունը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 3-ին։

Հիշեցնենք, որ 30 թեկնածու է առաջադրվել եւ չնայած մրցույթը հայտարարվել էր փետրվարի 22-ին, յուրաքանչյուր թեկնածուի հրավիրեցին հարցազրույցի՝ մրցութային հանձնաժողովը լսեց եւ հարցեր առաջադրեց նրանց։ Սակայն մրցույթի ավարտը երկարաձգեցին, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն ընտրվի, որ մասնակցի ռադիոյի մրցույթի վերջին փուլին։

Ինչպես հայտնի է, հրապարակվել է Հեռուստառադիոխորհրդի նախագահի անունը՝ ռեժիսոր Արա Շիրինյան։ Հիմա ձեռնամուխ են եղել Ռադիոյի տնօրենի ընտրությանը։ Մեր տեղեկություններով, 30 թեկնածուից 5 հոգի անցել են մրցույթի երկրորդ փուլ եւ այս 5 հոգուց է ընտրվելու տնօրենը։

Այդ 5 հոգին են՝ բնականաբար Ստեփան Զաքարյան, ով համարվում է ամենաանցողիկ թեկնածուն, ռադիոյի հաղղորդավար Տիգրան Հարությունյան, «Իմ կինը» հաղորդաշարի հեղինակ Լիլիթ Մելքոնյան, Կամերային թատրոնի տնօրեն, Ռադիոլուրի նախկին ղեկավար Հռիփսիմե Առաքելյան եւ Գարեգին Խումարյան։ Այս ցանկից Արա Շիրինյանը կարող է ընտրել նրան, ում սիրտը կուզի»։

Տեսանյութեր

Լրահոս