Գուցե ԱԺ նիստերը անցկացվեն գյուղերո՞ւմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում և ավելացնել դրույթ, ըստ որի՝ ԱԺ յուրաքանչյուր գումարման ընթացքում մեկ նիստը լինի արտագնա և անցկացվի որևէ մարզում, իսկ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերեն այդ մարզին: Պատգամավորն իր այս առաջարկը հիմնավորում է տարածքների համաչափ զարգացմամբ:

Ստացվում է, որ պատգամավորները պետք է անպայման Արագածոտնի մարզում նիստ անեն, որպեսզի հիշեն Արագածոտնի մարզի խնդիրների մասին, էլ չենք ասում այն մասին, որ ԱԺ կողմից ընդունված օրենքները չունեն մարզային նշանակություն և հավասարապես տարածվում են բոլոր մարզերի վրա:

Իսկ եթե առաջնորդվենք պոպուլիզմի սկզբունքով, ապա կարելի է առաջարկել, որ ԱԺ նիստերը ընդհանրապես անցկացվեն գյուղերում, որովհետև այդ դեպքում պատգամավորները կմտածեն նաև գյուղերի մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930