Բաժիններ՝

«Այդ քաոսը պետք է շատ արագ վերացնել. Շունը տիրոջը չի ճանաչում, և հետևաբար այդպես էլ պետք է լիներ»

Անդրադառնալով Օպերային թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ 3 օր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի նախագիծ է ներկայացրել, որտեղ հատուկ շեշտել են, որ Մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի։ Այն, ինչ տեղի է ունենում Օպերային թատրոնում, Վանաձորում, ուր նույնպես տնօրենին ազատել են, կապված է այն քաոսային վիճակի հետ, որը կա Կառավարությունում։

«Մարդիկ չգիտեն՝ մնալու են թե չէ, աշխատելու են թե՞ ոչ։ Արդեն երկրորդ քառօրյան է, որ Սահմանադրության խախտմամբ եկան, հարցերին պատասխանեցին։ Իրենք իրավունք չունեն մոտենալ ամբիոնին, որովհետև կառավարության անդամ չեն, չեն երդվել, իսկ Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանում են Կառավարության անդամները։ Հիմա այդ քաոսը պետք է շատ արագ վերացնել. Շունը տիրոջը չի ճանաչում, և հետևաբար այդպես էլ պետք է լիներ։ Մշակույթի ոլորտի մարդիկ սովորական մարդիկ չեն, և նրանց հետ շփվելու համար եզրեր պետք է գտնել։ Կոնկրետ Օրբելյանի գործով հարցում ենք արել, պահանջել իրավական հիմքերը։ Կստանանք, մեկնաբանություն կանենք»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս