«Յուրաքանչյուր թիմ կցանկանար իր կազմում ունենալ Քեյնին». Ռոնալդինիո
2005թ. «Ոսկե գնդակի» հաղթող Ռոնալդինիոն բարձր է գնահատել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խաղը:
«Հարի Քեյնն արդեն երկար ժամանակ հանդիսանում է լավ խաղացող, բայց այս մրցաշրջանում, կասկածներ չկան, նա հասել է նոր մակարդակի: Հիմա նա գտնվում է այն մակարդակի վրա, որ աշխարհի ցանկացած թիմ կցանկանար տեսնել նրան իր կազմում: Նա կարող է տեղափոխվել Եվրոպայի ցանկացած ակումբ՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի». կարևոր չէ, թե թիմը որքան ուժեղ է: Հիմա նա աշխարհի ոչ մեծաթիվ խաղացողներից մեկն է, ում համար յուրաքանչյուր ակումբ պետք է տեղ ազատի, եթե նրան ստորագրելու հնարավորություն ունենա»,- Ռոնալդինիոյին է մեջբերում Mirror-ը:
Ընթացիկ մրցաշրջանի 36 խաղերում Քեյնը 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը