Թրամփը վերստին կոչ է արել ՕՊԷՔ-ին՝ ավելացնել նավթի հանույթը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին կոչ է արել ՕՊԷՔ-ին՝ ավելացնել նավթի հանույթը, հայտարարելով, որ դրա գինը չափից ավելի է բարձրացել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Շատ կարեւոր է, որ ՕՊԷՔ-ն ավելացնել նավթի արդյունահանումը,-ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:-Աշխարհի շուկաներն անկայուն են, նավթի գինը չափազանց բարձր է դառնում»:
Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին WTI մակնիշի նավթի ֆյուչերսի գինը բարելի դիմաց կազմել է 58,58 դոլար, Brent մակնիշի նավթի ֆյուչերսի գինն, իր հերթին, կազմել է բարելի դիմաց 66,99 դոլար: Թրամփը վերջին մեկ տարվա ընթացքում քանիցս կոչ է արել ՕՊԷՔ-ին՝ ձեռնպահ մնալ նավթի գների բարձրացմանն աջակցելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: