Ռոնալդուն բուժզննում է անցել Բարսելոնայում
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Բարսելոնա, որպեսզի խորհրդակցի տեղի բժիշկների հետ:
34-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականների միջև կայացած ընտրական խաղում (1:1):
Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Կրիշտիանուն ունի մկանային ոչ լուրջ վնասվածք:
Բարսելոնայում մասնագետները նշել են, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Թուրին և շարունակել մարզվել:
Հնարավոր է, որ պորտուգալացին բաց թողնի Իտալիայի առաջնության 1-2 տուր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարսելոնայի բժիշկների օգնությանն էր դիմել նաև Նեյմարը: Կատալան բժիշկների օգնությամբ Նեյմարը վերականգնվեց վնասվածքից՝ առանց վիրահատության:
Սիրարփի Աղաբաբյան