Բաժիններ՝

«Երբ տղաս ընկնում է, նրան անվանում են սիմուլյանտ, երբ կանգնում է՝ վնասվածք են հասցնում». Նեյմարի հայր

Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի առաջատար հարձակվող Նեյմարի հայրը և գործակալը, պաշտպանել է որդուն: Վերջին շրջանում կրկին ակտիվ խոսում են այն մասին, որ Նեյմարը շատ է դիմում սիմուլյանտության:

«Նեյմարը իսկապես ընկնում է խոտածածկին, այո: Ես հավատում եմ, որ որոշակի պահերին նա չի կարող ռիսկային լինել, քանի որ դա լավ չի լինի:

Երբ տղաս ընկնում է, նրան անվանում են սիմուլյանտ, երբ կանգնում է՝ վնասվածք են հասցնում:

Այնպես որ, ավելի լավ է Նեյմարը մնա Նեյմար»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս