«Հավաքականից հեռանալուց հետո ես ավելի լավ եմ խաղում». Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն բացատրել է, թե ինչպես է Իսպանիայի հավաքականից հեռանալը իրեն օգնել ավելի լավ մարզավիճակում լինել:
«Նրանք, ովքեր չեն հասկանում Իսպանիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումս, այլևս չեն էլ հասկանա, բայց ես ամեն ինչ բացատրեցի այդ ժամանակ:
Ես հեռացա հավաքականից, քանի որ դա ամենահարմար ժամանակն էր: Ես ընդմիջման կարիք ունեի:
Կատալոնիայի հավաքական ես գալիս եմ միայն մեկ օրով: Այս երկու հավաքականները լրիվ ուրիշ պատմություն են:
Հավաքականից հեռանալուց հետո ես ավելի լավ եմ խաղում: Սա երևում է այս մրցաշրջանում»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան