«Ռամոսն արժանի է «Ոսկե գնդակի»». Ֆիգու
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծում է, որ մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսն արժանի է «Ոսկե գնդակի»:
«Ակնհայտ է, որ Սերխիո Ռամոսն արժանի է «Ոսկե գնդակի»: Պաշտպանին գրեթե նույնքան, որքան դարպասապահին, դժվար է ստանալ այդ մրցանակը, թեև Ֆաբիո Կանավարոյին դա հաջողվեց: Ամեն ինչ կախված է ընթացիկ պահից և մրցաշրջանից: Բայց եթե դատենք՝ միայն ըստ վարպետության մակարդակի, ապա Ռամոսը պետք է ստանա այդ մրցանակը»,- Ֆիգուին է մեջբերում Marca-ն:
Ընդամենը չորս պաշտպանի է հաջողվել նվաճել «Ոսկե գնդակը». Ֆրանց Բեկենբաուեր (երկու անգամ), Մաթիաս Զամմեր, Լոթար Մաթեուս և Ֆաբիո Կանավարո: Լուիշ Ֆիգուն մրցանակը ստացել է 2000 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը