«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրք չի բռնել, քան Դոնալդ Թրամփը». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ։
«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրք չի բռնել, քան Դոնալդ Թրամփը»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն նա, իր խոսքով, ցանկանում է, որ «Ռուսաստանի հետ լինեն գերազանց հարաբերություններ», ինչը վերաբերում է նաեւ Չինաստանին:
Այդուհանդերձ, «ֆեյքային» ԶԼՄ-ները խեղաթյուրում են իր մտադրությունները՝ դրանք մատուցելով որպես վտանգավոր: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա նաեւ ասել է, թե Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: