12 բան, որ անհրաժեշտ է իմանալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ Կույսի հետ
23.08-22.09 ժամանակահատվածում ծնված Կույսերն առանձնանում են իրենց տրամաբանությամբ, կազմակերպվածությամբ ու պերֆեկցիոնիզմի մղմամբ:
Կույսերը կատարում են իրենց խոստումները, հայտնվում են ժամանակին ու հիշում իրենց ընկերների ծննդյան օրերը: Նրանց թերությունն այն է, որ Կույսերը ծայրահեղ քննադատաբար են վերաբերվում իրենք իրենց ու այլ մարդկանց: Արդյունքում` այս նշանի ներկայացուցիչները կորցնում են իրենց, երբ ամեն ինչ չի ընթանում` համաձայն իրենց պլանի:
Ստորև կներկայացնենք այն 12 բաները, որոնք դուք պետք է իմանաք Կույսի մասին նախքան նրան հանդիպելը: Սա հատկապես անհրաժեշտ է իմանալ Ցուլերին, Այծեղջյուրներին, Խեցգետիններին կամ Կարիճներին, քանի որ այս միությունները կանխորոշված են ի վերուստ:
1. Անթերի են բոլոր հարաբերություններում
Դե, այնքան էլ այդպես չէ, սակայն անթերի լինելու ցանկությունը գտնվում է մշտական անհասանելիության տիրույթում: Ահա թե ինչու ցանկացած գովեստ ու այդ ուղղությամբ աջակցություն միշտ կողջունվի Կույսերի կողմից:
2. Իրենց շրջապատում սիրում են մաքրակենցաղություն
Կույսի հետ հարաբերությունները պետք է ընկալել՝ որպես հաճոյախոսություն: Եթե ձեզ ասում են, որ դուք հիգիենիկ չեք ու զզվելի եք, համոզվեք, որ դա այդպես է:
3. Վերլուծական միտք
Կույսը հակված է մի քանի անգամ քննարկել, վերլուծել իր հետ տեղի ունեցող իրավիճակը: Օրինակ, կանացի պարագաների ձեռքբերման գործընթացը պակաս ժամանակ ու ուշադրություն չի զբաղեցնի, քան մարդկության գլոբալ խնդիրների մասին խոսակցությունները:
4. Սեփական անձի հանդեպ ինքնաքննադատ ու կոշտ վերաբերմունք
Կույսն իսկապես հաճոյախոսություններ չի փնտրում:
5. Զգայուն էություն
Հավանաբար ավելի լավ է ողբերգական պատմությունների տակ ծիծաղելի մեկնաբանությունները Կույսի հետ չկարդալ: Ամեն ինչ կավարտվի հեծկլտոցով ու ողբով՝ խելագար կինոհերոսի ճակատագրի համար:
6. Դետալների հանդեպ սերը
Միգուցե ինչ-որ մեկի համար սոցիալական ցանցում արված գրառման խմբագրումը ժամանակի անիմաստ կորուստ կթվա, սակայն Կույսի համար դա քերականության հետ կապված շփոթմունքն իսպառ բացառելու հաճելի եղանակ է:
7. Հավատարմություն և նվիրվածություն
Ձեր առջև, ի դեմս Կույսի, լավագույն ընկերն է, որի վրա դուք երբևէ կարող էիք հույս դնել: Դա իսկապես այդպես է, եթե ինչ-որ մեկը չկտրի ձեր ճանապարհը:
8. Մանրակրկիտություն և քննադատություն
Մարդիկ պետք է հասկանան, որ անկախ նրանից, թե որքան լավն են ու արդյունավետ իրենց գործողությունները, Կույսերը ենթադրում են, որ նրանց գործողություններն ավելի լավը կարող էին լինել:
9. Միշտ ճիշտ են
Եթե դուք արագ նայեք իմաստնության մարգարիտների ու արտաբերված բառերի տպավորիչ հարաբերակցությանը, ապա կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: Պարզապես դա ընդունեք՝ որպես տվյալ նշանի` ճշմարտացի լինելու հերթական ապացույց:
10. Լպիրշ խոսակցությունների բացակայություն
Դա ավելին է, քան պարզապես պահպանողականությունը, բայց Կույսերն ի վիճակի են գլուխ հանել դրանից:
11. Իրենց ներդրումն ունեն արդարության հաղթանակի մեջ
Կույսերը կկարողանային գործն ավարտին հասցնել: Դրանով իսկ նրանք ձեզ կազատեն այս կամ այն անհրաժեշտությունից: Այս ամենը Կույսին բնորոշ շռայլության բաղկացուցիչներից է:
12. Չափազանց համեստ են
Վերոբերյալը հպարտությամբ ապացուցում է Կույսերի իմաստնությունը, հավատարմությունը և բազմակողմանի զարգացած լինելը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը