«Ընկերներս ամեն օր ուղարկում են իմ նկարները և ծիծաղում». Ֆիլ Ջոնս
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը պատմել է, որ իր ընկերները ծիծաղում են իր վրա իր դեմքի արտահայտությունների պատճառով:
«Սա կատակ է: Իմ ընկերները միշտ կատակում են ինձ հետ: Ընկերներս ամեն օր ուղարկում են իմ նկարները և ծիծաղում: WhatsApp-ի ընդհանուր խոսակցությունները լի են իմ նկարներով:
Բայ կա այն, ինչ կա: Ես այդ մասին չեմ անհանգստանում: Սա պարզապես կատակ է, դա ինձ չի ցավեցնում»,- ասել է Ջոնսը:
Սիրարփի Աղաբաբյան