Գրիզմանը՝ Նեյմարի ու Մբապեի փոխարե՞ն
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
Փարիզյան ակումբի ներկայացուցիչները կփորձեն գնել 27-ամյա ֆրանսիացի հարձակվողին՝ Կիլիան Մբապեի կամ Նեյմարի հեռանալու դեպքում:
Գրիզմանը, որը նախկինում հերքել է ՊՍԺ տեղափոխվելու մասին լուրերը, հիմա կտրականապես դեմ չէ քննարկել ՊՍԺ-ի առաջարկը:
«Ատլետիկոն» մտադիր չէ նվազեցնել խաղացողի՝ պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը. այն կազմում է 200 մլն եվրո:
Տրանսֆերային ռեկորդը պատկանում է նույն ՊՍԺ-ին, ով 2017 թվականին գնեց Նեյմարին 222 միլիոն եվրոյով:
Սիրարփի Աղաբաբյան