Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը. Նազարբաև
Նուրսուլթան Նազարբաեւը, որը վայր է դրել Ղազախստանի նախագահի իր լիազորությունները, կգլխավորի հանրապետության Անվտանգության խորհուրդը։
«Բոլոր այս տարիներին վստահում էին ինձ: Ինձ համար երջանկություն է՝ ծառայել ժողովրդին: Ես գլուխ եմ խոնարհում եւ երախտագիտություն հայտնում: Ես կշարունակեմ որպես Անվտանգության խորհրդի եւ «Նուր Օթան» կուսակցության ղեկավար»,-ասել է Նազարբաեւը ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով հանրապետական հեռուստաալիքների եթերում:
Հանրապետության նախագահի լիազորություններն անցնում են Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին:
Նուրսուլթան Նազարբաեւը, որի 79-ամյակը կլրանա այս տարի, Ղազախստանի առաջին եւ առայժմ միակ նախագահն է: 2007 թվականին խորհրդարանը նրան՝ որպես առաջին նախագահի, իրավունք ընձեռեց պետության բարձրագույն պաշտոնի համար առաջադրվել առանց ժամկետների թվի սահմանափակման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://www.youtube.com/watch?v=dij_8LspfCM