Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ անձամբ է զանգել Արմեն Սարգսյանին՝ հրավիրելու ԱԱԽ նիստին, սակայն չի հաջողվել կապ հաստատել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավերքի ուշացման մասին հարցին և այդ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությանը:
«Արմեն Սարգսյանին ես ընդունում եմ որպես ՀՀ նախագահ»,- ասաց նա՝ նշելով, որ համատեղ նիստի մասին շատ հարցեր որոշվել են նախօրեին երեկոյան, անձամբ ինքն է զանգել Ա.Սարգսյանին՝ հրավիրելու համար, որ հաջորդ առավոտյան պաշտպանության նախարարի հետ ուղղաթիռով գա Ստեփանակերտ, սակայն չի հաջողվել կապ հաստատել, և հանձնարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ կապ հաստատել ու հրավիրել ՀՀ նախագահին:
«Արարատ Միրզոյանն ԱԱԽ նիստին մասնակցել է կոնկրետ օրենսդրական նախաձեռնության հետ կապված»,- ասաց Փաշինյանը: