Բաժիններ՝

Բրյուսելում շենքերից մեկի անձնակազմը տարհանվել է պայթյունի սպառնալիքից հետո

Բրյուսելի Եվրաթաղամասի օժանդակ շենքերից մեկի անձնակազմը տարհանվել է պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն զանգից հետո: Այդ մասին  իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ոստիկանությունը եւ հրշեջները շենքի շուրջն անվտանգության գոտի են ստեղծում: «Տարհանում է հայտարարված շենքում հնարավոր պայթյունի մասին հեռախոսազանգից հետո»,-գործակալությանը պարզաբանել է ոստիկաններից մեկը: Եվրահանձնաժողովի նստավայրից մեկ փողոց այն կողմ գտնվող շենքից դուրս է եկել շուրջ 50 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս