«Ռոնալդուն պատերազմը միայնակ կհաղթի, իսկ Մեսսիին դրա համար պետք կլինեն բոլոր խաղընկերները». Սիմեոնե
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատել է «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Դու կարող ես վերցնել Ռոնալդուին պատերազմի գնալիս, և նա կհաղթի այն միայնակ: Իսկ Մեսսիի հետ ստիպված կլինեք վերցնել նրա բոլոր խաղընկերներին «Բարսելոնայից». միայն այդ դեպքում է նա ինչ-որ բանի ընդունակ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Pasion Futbol-ը:
Մարտի 12-ին Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց և դուրս թողեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը