11 դատավորներ՝ Արտակ Զեյնալյանի թիրախում․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ:

Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի եւ 10 դատավորների նկատմամբ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել է, թե անպատասխան է թողնում այն, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը:

Այդ դատավորների թվում նշվում է նաեւ Ստեփան Միքայելյանի անունը, քանի որ նրա գործողությունների հետ կապված նույնիսկ քաղաքացին բողոքել է նախարարին: «Վարույթ չի հարուցվել, քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենք տվել»,- ասաց Միքայելյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս