Բաժիններ՝

Ռոնալդուն կարող է որակազրկվել «Ատլետիկոյի» բողոքի հիման վրա

Մադրիդի «Ատլետիկոյում» վրդովված են «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից՝  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (0:3):

Պորտուգալացի ֆուտբոլիստը 3-րդ գոլը խփելուց հետո կրկնեց «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի անհարգալից ժեստը: Սիմեոնեն իր ժեստն արել էր Թուրինում՝ մրցակցի դարպասը խփած երկրորդ գնդակից հետո: Այդ ժեստի համար Սիմեոնեն տուգանվել էր 20 հազար եվրոյով:

As-ի տվյալներով, մադրիդյան ակումբը պատրաստվում է հայց ներկայացնել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել պորտուգալացուն:

Մադրիդցիները կարծում են, որ Ռոնալդուի ժեստը ավելի վիրավորական էր, քան Սիմեոնեինը: Ըստ ակումբի տրամաբանության՝ Սիմեոնեն իր ժեստը ցուցադրում էր մադրիդյան ակումբի երկրպագուներին: Իսկ Ռոնալդուն նպատակ ուներ վիրավորել հենց նույն երկրպագուներին:

Բացի այդ, մադրիդյան ակումբում ցանկանում են պատժել Ռոնալդուին, քանի որ նա 3-րդ գոլը խփելուց առաջ հայհոյել է  «Ատլետիկոյի» երկրպագուներին:

ՈՒԵՖԱ-ն հայտն ընդունելուց հետո կարող է դրամական տույժի ենթարկել պորտուգալացի ֆուտբոլիստին:

Ռոնալդուն կարող է որակազրկվել 1-3 խաղով, եթե ՈՒԵՖԱ-ն գտնի, որ նա իր ժեստով բռնության կոչ է արել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս