5 նշան, որ դուք գտնվում եք ինսուլտի նման սարսափելի հիվանդության ռիսկի գոտում
Յուրաքանչյուր 4 րոպեն մեկ ինչ-որ մեկը մեռնում է ինսուլտից: Դրա համար կարևոր է հիվանդությունը ճանաչել ու փրկել մարդուն:
Ինսուլտ տեղի է ունենում, երբ ուղեղի արյան շրջանառությունն ընդհատվում է:
Դրա համար էլ անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական օգնություն, անհապաղ բուժում ուղեղի վնասումը, ձեռքերի ու ոտքերի կաթվածը ու նույնիսկ մահը կանխելու համար:
Ցավոք, ինսուլտ կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում: Բայց կան բաներ, որոնք օգնում են ճանաչել ինսուլտն ամենավաղ ու առաջնային կետից ու կանխել դրա սարսափելի հետևանքները:
Այս մասին տեղեկանում ենք lifter.com.ua կայքից:
Ահա թե ինչպիսի գործոններ են մեծացնում ինսուլտի ռիսկը`
- Եթե ցեղում ինչ-որ մեկի մոտ ինսուլտ եղել է
- արյան բարձր ճնշումը կամ խոլեստերինի բարձր մակարդակը
- դիաբետը
- ծխելը
- մարզումների բացակայությունն ու ավելորդ քաշը:
Կան նաև կանանց բնորոշ գործոններ`
- միգրենը
- հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը
- ծանր հղիությունը:
Ամենագլխավոր բանը, որը պետք է հիշել, այն է, որ ինսուլտն անպայման պետք է ճանաչել հնարավորինս վաղ շրջանում:
Ահա թե որոնք են հիվանդության հիմնական նշանները`
- դեմքի, ձեռքերի ու ոտքերի թուլություն կամ թմրում
- խառնաշփոթ, անհասկանալի վարքագիծ, խոսքային խնդիրներ կամ հասկանալու հետ կապված խնդիրներ
- տեսողության հետ կապված խնդիրներ
- գլխապտույտ կամ կոորդինացիայի, հավասարակշռության կորուստ
- ուժեղ գլխացավ առանց տեսանելի պատճառի:
Հիշեք, որ առողջության մասին հոգ տանել է պետք, ճիշտ սնվել, ազատվել վնասակար սովորություններից ու զբաղվել սպորտով: Այդ ժամանակ ինսուլտի ի հայտ գալու ռիսկը մինիմալ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը