Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
                                    Մարտի 9-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Ազատ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Սոթք-Ազատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    