Բաժիններ՝

«Էդտեղ շփոթմունք է եղել». Սուրեն Պապիկյանը՝ Գարիկ Սարգսյանի կոչ-հայտարարության մասին

«Գիտեք, էդտեղ շփոթմունք է եղել, իրականում ոչ մի գաղտնիք չկա, որ բոլորս էլ ցանկություն ունենք, նկատի ունեմ՝ պետական կառավարման համակարգի վերին հատվածում գտնվող անձանց մեծ մասը տարիներ շարունակ ոչ միայն պաշտոնյա լինելով, այլև նախկինում, մասնակցել է այդ օրվա երթին, դա հարգանքի տուրքի մատուցում է։ Ինչ-որ հավելյալ այլ խնդիր չկա, որ մենք փորձենք լայն մասսաներ կամ մարդկային մեծ թիվ ապահովել ու դրա համար մի բան էլ վարչական լծակ օգտագործել։ Դրա կարիքը չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով այսօրվա երթին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարություն-կոչը։

Ըստ նրա՝ երթին մասնակցելու նպատակով մարզպետարաններում աշխատանքից շուտ դուրս գալու խնդիր դրված չէ.

«Հարգելիներս, եկեք այս օրը չդարձնենք շահարկումների առիթ, հարգանքով մոտենանք թե՛ օրվան, թե՛ օրվա կոչմանը։ Այստեղ չի կարող լինել որևէ քաղաքական հարց»։

Նախարարը նշեց, որ սա պետական մակարդակով իրականացվող խնդիր է լինելու, որ անցյալի համար ներողություն հայցելով՝ մեր հանրությունն այլևս համերաշխության հանրություն պետք է լինի, որ մոռանանք, որ Հայաստանում այլևս կարող են լինել նման դեպքեր. «Այն իրողությունը, որ կա այսօր Հայաստանում, մեծ ձեռքբերում է մեր հանրության և մեր պետականության համար»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս