«Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու». Արամ Սիմոնյան

«Առաջ քաշված հարցը իրավական տեսանկյունից միանգամայն կամայական է, որովհետև չկա ոչ մի լուրջ հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, որի ավարտին դեռ մեկ տարի կա և կասկածի տակ դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող դնել»,-ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ այստեղ կա քաղաքական խնդիր։ «Մարդիկ չեն ուզում ինձ տեսնել այս պաշտոնում, որովհետև ընտրված եմ։ Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու։ Ես հավատում եմ, որ հոգաբարձուների խորհուրդը ճիշտ որոշում կընդունի։ Եթե իմ հրաժարականի մասին լինի՝ կենթարկվեմ դրան, բայց բռնի կերպով, ինչ-որ մարդկանց ցանկությամբ դա կատարելն անընդունելի եմ համարում»,- նշեց ռեկտորը։

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս