ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը «կենդանի հարց» է, որի վրա աշխատում են. Կարասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է դինամիկ զարգանա եւ ապահովի անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական գոտում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը լուծվում է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը:

«Ամենագլխավորն այն է, որ ՀԱՊԿ-ն շարունակի արդյունավետ գործել: Այժմ այնտեղ կա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Ենթադրում ենք, որ այդ կառույցը կշարունակի դինամիկորեն զարգանալ եւ ապահովել անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական գոտում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է լուծվելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը, դա կենդանի հարց է, բայց դրա վրա աշխատում են»,- ասել է Կարասինը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար կնշանակվի արդյոք մինչեւ 2020 թվականը՝ կապված Հայաստանի դիրքորոշման հետ, եւ բավարարում էարդյոք նման վիճակը Մոսկվային:

Տեսանյութեր

Լրահոս