«Սևիլիա»-«Բարսելոնա». տուրի կենտրոնական հանդիպումը
Լա Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա այսօր «Ռամոն Սանչես Պիսքուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» կփորձի ևս մեկ պարտոթյան մատնել «Բարսելոնային»:
«Սևիլիա»
Դժար չէ նկատելը, որ «Սևիլիան» Լա Լիգայում բավականին թուլացրել է տեմպը: Եթե առաջ Պաբլո Մաչինի թիմը պայքարում էր անգամ լիգայում չեմպիոնության, կամ առաջին եռյակում հայտնվելու համար, ապա անդալուզացիները հիմա բարդ պայքար են մղում 4-րդ հորիզոնականի և Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար:
Սրա պատճառը վերջին խաղերում ոչ միանշանակ արդյունքներն են: «Սևիլիան» Լա Լիգայի արտագնա խաղերում չի հաղթել արդեն 9 խաղ անընմեջ: Այս խաղերից 4-ում թիմը չի կարողացել անգամ գոլի հեղինակ դառնալ:
Սեփական պատերի ներքո «Սևիլիան» ավելի վստահ է հանդես գալիս: «Ռամոն Սանչես Պիսքուան» մարզադաշտում անդալուզացիները հաղթել են վերջին 9 խաղերից 7-ը: Թիմը հաղթեց անգամ Մադրիդի «Ռեալին» (3:0):
Սեփական հարկի տակ անցկացրած վերջին խաղերում «Սևիլիան» հաղթեց «Վալիադոլիդին» (1:0), «Ժիրոնային» (2:0), «Լևանտեին» (5:0) և ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» (1:1) և «Էյբարի» հետ (2:2):
«Բարսելոնային» «Սևիլիան» ևս հաղթեց 2:0 հաշվով, սակայն Իսպանիայի գավաթի շրջանակներում:
Այս խաղում թիմին, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա օգնել Դանիել Կարիսուն, Սերխիո Էսկուդերոն, Ժորիս Նյանոն, Ալեիշ Վիդալը, Մաքսիմ Գոնալոն և Մանուել Նոլիտոն:
«Բարսելոնա»
«Բարսելոնան» ևս հիմա չի անցկացնում մրցաշրջանի լավագույն հատվածը: Կատալոնացիները վերջին 5 խաղերում չեն պարտվել, սակայն հաղթել հաջողվել է միայն «Վալիադոլիդին» (1:0): Էրնեստո Վալվերդեի սաները ոչ-ոքի խաղացին «Վալենսիայի» (2:2) և «Ռեալի» (1:1) հետ տանը, իսկ «Ատլետիկոյի» (0:0) և «Լիոնի» (0:0) հետ՝ մրցակցի հարկի տակ:
Մրցաշարային աղյուսակում կատալոնացիները խնդիրներ չունեն, քանի որ առաջատարներ են: «Կապտանռնագույնների» մրցակիցները ևս իրենց լավագույն խաղերը չեն ցուցադրում: Ամեն դեպքում, Վալվերդեի թիմի ոչ-ոքիները անհանգստացնում են երկրպագուներին:
Լա Լիգայի արտագնա խաղերում կատալոնական ակումբը վատ ցուցանիշ չունի: «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ վասակած միավորներով առաջատար է՝ 24 միավոր: Ամբողջ մրցաշրջանում «Բարսելոնան» արտագնա խաղում պարտվել է միայն «Լեգանեսին» (1:2):
Առաջնության ձմեռային հատվածում կատալոնացիները դրսում հաղթեցին «Էսպանյոլին» (4:0), «Լևանտեին» (5:0), «Ժիրոնային» (2:0), «Խետաֆեին» (2:1):
Վալվերդեի տրամադրության տակ են թիմի բոլոր առաջատարները: Վնասվածքներ ունեն միայն Ռաֆինյա Ալկանտարան, Արթուրո Մելոն, ով վերջերս շատ կարևոր դեր ուներ ակումբում և Թոմաս Վերմալենը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Սևիլիայի»՝ սեփական հարկի տակ անպարտելի շարքը կազմում է 9 խաղ:
• «Բարսելոնան» բոլոր մրցաշարերում չի պարտվում 7 խաղ անընդմեջ:
• Արտագնա խաղերում «Բարսելոնան» հաղթել է վերջին 7 պաշտոնական խաղերից միայն 1-ը
• Իսպանիայի գավաթում հաղթանակը «Սևիլիայի» համար առաջինն էր «Բարսելոնայի» նկատմամբ՝ վերջին 12 անձնական հանդիպումներում: Այդ խաղերից 10-ում կատալոնացիները հաղթել են:
• Անցյալ տարի «Բարսելոնան» հաղթեց «Սևիլիային» տանը՝ 2:1: Արտագնա խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2: Կատալոնացիները նախորդ տարի մրցակցին ջախջախեցին Իսպանիայի գավաթում՝ 5:0 հաշվով, հաղթեց Սուպերգավաթում՝ 2:1, ինչպես նաև այս մրցաշրջանի առաջին հատվածում ՝4:2:
Չնայած Լա Լիգայի արտագնա խաղերում կատալոնացիների լավ արդյունքների, «Սևիլիան» չի թողնում թիմի տպավորություն, որին հաղթելը հեշտ կլինի: Ինչպես ցույց է տալիս այս մրցաշրջանը, անդալուզացիները շատ լավ են պատրաստվում անվանի մրցակիցնեի հետ խաղերին:
Հիշեցնենք, որ տուրի կենտրոնական «Սևիլիա»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Սիրարփի Աղաբաբյան