«Խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցությունների արդյունք են». Մոդեստ Կոլերով. Rusarminfo
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները: Այս մասին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել է «Ռեգնում» լրատվականի խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
«Մինչ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կամ խորհրդակցությունները կտրուկ ակտիվացրել էին Հայաստանի նոր իշխանությունները: Եվ միայն Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունից հետո, որ իրենք կարգավորման բանակցություններ չեն վարում, կասկածի տակ է դնում գործընթացը: Փաշինյանի ողջ քաղաքականությունը գլոբալ կարգավորման քաղաքանություն է, այդ իսկ պատճառով միջնորդների ներկայացուցիչներն իրերն իրենց անունով են կոչել»,- ասել է նա:
Կոլերովի կարծիքով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունը չի արվել արտաքին ազդեցության ներքո, այլ բանակցությունների արդյունք է:
«Փաշինյան-Ալիև և Մնացականյան-Մամեդյարով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցային գործընթացի հստակ անվանումն են: Այսինքն, ինչո՞ւ են նրանք հանդիպում, եթե խաղաղություն չեն նախապատրաստում»,- նշել է Կոլերովը: