Բաժիններ՝

Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի հրդեհը բռնկվել է չորացած տերևներն այրելուց հետո. տուժածներ չկան

Այսօր Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում հրդեհը բռնկվել է չորացած տերևները հավաքելուց և այրելուց հետո: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը։

Նշենք, որ այսօր «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում, որից հետո դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

«Մաքրման աշխատանքներ են կատարել ու հավաքել թափված թերևները, հետո դրանք այրել են, որից էլ կրակը տարածվել է ու բարձրացել տանիք։ Հրդեհն այս պահին հանգցրել են, շինությունում որևէ մեկը չէր ապրում, ուստի մարդիկ չեն տուժել»,- նշեց Արսեն Տիտանյանը։
Նրա խոսքով՝ շինության տանիքը մասնակի վնասվել է, տանիքի մի հատվածի ամբողջ փայտն այրվել է. «Այս պահին ճշտվում է վնասի չափը, չեմ կարող ասել՝ այն ինչ չափերի է հասնում, տեղում դեռևս աշխատում են»:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս