Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի որդին՝ «զոհ». «Հրապարակ»

«Հրապարակ» թեևրթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»:

Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է։ Նա հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծագած հակամարտության «զոհն» է՝ զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը, բայց ազատվեց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց ազատել Լևոն Մնացականյանին՝ նրան տեղափոխելով ԱԻՆ։

Արցախում վրդովված էին այդ տեղափոխություններից, և չի բացառվում, որ Սարգսյանը, որը համարվում է Արցախի լավագույն պաշտոնյաներից մեկը, ինքնակամ հեռացած լինի՝ վիրավորված իր հանդեպ վերաբերմունքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728