Մնացականյանից դժգոհ են. «սիրողական մակարդակի» հանդիպում է եղել. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ-ում փետրվարի 4-ին ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին:
«Նեղ շրջանակներում նրանք դժգոհել են, որ նախարարը հավուր պատշաճի չի ներկայացրել արտաքին քաղաքականության մանրամասները եւ սիրողական մթնոլորտում կենցաղային մակարդակի քննարկում է անցկացրել: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի հանդիպում է եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: