Բաժիններ՝

«Լավ մարդ էր, ընկեր ու սիրված մարզիչ». ընկերները Գոռ Մանուկյանի մասին

Tsayg.am-ը գրում է. Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի կապացությամբ: Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի միջանցքում ՝ հյուրասենյակի դռան վերեւից անցնող գազի խողովակից շարֆով կախված վիճակում հայտնաբերվել է 1986 թվականին ծնված Գոռ Մանուկյանի դին: Վերջինս աշխատում էր Գյումրու ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ: Գործընկերները մինչեւ հիմա չեն կարող հավատել, որ իրենց սիրելի ընկեր Գոռն այլեւս չկա: Հոգատար մարզիչ էր, համեստ, սիրված ու մեծ հարգանք վայելող մարդ: Ինչու, որն էր պատճառը. բոլորին մեկ հարց է հետաքրքրում: Ուներ նպատակներ, երազանքներ, որոնք մնացին անկատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս