Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արեւելքում» օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ: Այդ մասին հայտնել է The Hill-ը:

Օրինագծի օգտին, որը Սիրիայից «զորքերի հապճեպ դուրսբերման» ուղղում է պարունակում, քվեարկել է 77 սենատոր, դեմ են արտահայտվել 23-ը: Սենատոր Ռենդ Փոլը դարձել է միակ հանրապետականը, որը չի պաշտապանել փաստաթուղթը

Այժմ օրինագիծը կուղարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Սիրիայից զորքերի հապճեպ դուրսբերումից նախազգուշացնող ուղղումից բացի, օրինագիծը նաեւ պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս