Բաժիններ՝

Սիրիային նվիրված ԵՄ-ի երրորդ խորհրդաժողովը մարտի 12-14-ին տեղի կունենա Բրյուսելում. Մոգերինի

ԵՄ-ն Սիրիայի ապագային նվիրված Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովը կանցկացնի մարտի 12-14-ին: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ես կօգտվեմ այն տեղեկատվությունը ձեզ հետ կիսելու հնարավորությունից, որ մենք Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովն ենք կազմակերպում Սիրիայի եւ այդ տարածաշրջանի ապագայի շուրջ: Այն մարտի 12-14-ին տեղի կունենա Բրյուսելում»,-ասել է Մոգերինին՝ ելույթ ունենալով ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նա խոստացել է պատմել «այդ խորհրդաժողովի նախապատրաստման եւ հայեցակարգի մասին»:

«Ցանկանում եմ ասել, որ մենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով նոր հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե ինչ օգուտ կարելի է քաղել այդ խորհրդաժողովից ոչ միայն հումանիտար օգնության գծով, այլեւ այն առումով, թե մենք ինչպես կարող ենք աջակցել Սիրիայում քաղաքական անցմանը եւ դրանում ՄԱԿ-ի դերին»,-նշել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդունել է, որ պատվիրակների մոտ կայացած այսօրվա հանդիպմանը ժամանակ չի եղել քննարկել Սիրիայի թեման: «Մենք դա կանենք ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ՝ փետրվարի կեսերին, երկու շաբաթ հետո, կայանալիք հանդիպմանը»,-ասել է Մոգերինին:

Փետրվարին Աստանայում պլանավորված է Սիրիային նվիրված հերթական գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս