Բաժիններ՝

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների նկատմամբ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Բանկը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե մասնակցել է հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ համապատասխան անշարժ գույքը ձեռքբերելու նպատակով, սակայն չի կարողացել այն գնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728