Բաժիններ՝

Գուայդոն պատմել է Վենեսուելայում բողոքների ընթացքում սպանված 70 երիտասարդների մասին

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի նախագահ է հռչակել, հայտարարել է, որ հատուկ ծառայությունները բողոքների մեկ շաբաթվա ընթացքում սպանել են 70 երիտասարդների, եւ վենեսուելական պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է երկրի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մեջ։

«Մադուրոն կորցրել է վերահսկողությունը երկրի նկատմամբ, իսկ բնակչությունը տառապում է»,-ասել է նա Rai2 պետական հեռուստաալիքի նորությունների ծառայությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «Վենեսուելայի բնակչության 90 տոկոսը փոփոխություններ է ցանկանում եւ գերակայություն է համարում ժողովրդավարությունը», մինչդեռ մարդկանց «մի ոչ մեծ խումբ» սպանում է իր ժողովրդին:

«Մեկ շաբաթվա ընթացքում հատուկ նշանակության ուժերն սպանել են 70 երիտասարդների, 700 մարդ գտնվում է բանտում, նրանցից 80-ն անչափահասներ են, նույնիսկ երեխաներ»,-հայտարարել է Գուայդոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս