Բաժիններ՝

Ասանժն իր պաշտպանության լրացուցիչ միջոցներ է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողով (ՄԻՄՀ)՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը նրա պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ «պոտենցիալ ռիսկի գոյության» հիման վրա:

Հանձնաժողովի կողմից այս ծանուցման մասին ասված է Էկվադորի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հունվարի 31-ին։

«Ապահովիչ միջոցների ձեռնարկման մասին փաստաբանների միջնորդությունը հիմնվում է պարոն Ասանժի համար պոտենցիալ ռիսկի գոյության վրա, ուստի նրանք դիմել են Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողով՝ պարոն Ասանժի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունն ապօրինի ոտնձգություններից (…) մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցչությունում լրտեսությունից պաշտպանելու խնդրանքով, որն ուղղված է նրա եւ նրա փաստաբանների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ասանժի փաստաբանները նաեւ նշել են որեւէ երկրի իրենց պաշտպանյալի հանձնման անթույլատրելիությունը, որը «նրան ԱՄՆ-ին չհանձնելու երաշխիքներ չի տրամադրում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս