Արմեն Գևորգյանը լավատեսորեն է տրամադրված իր գործով դատարանի որոշմանը

Երևանի վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու և այսօր նիստից հետո պարզ կդառնա՝ Ա. Գևորգյանը կալանավերվելո՞ւ է, թե՞ ոչ։

Դատական նիստից առաջ Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լավատեսորեն է տրամադրված։ Այլ հարցերի նա չպատասխանեց։

Նշենք, որ Արմեն Գևորգյանին առաջադրվել է չորս մեղադրանք՝ սահմանադրական կարգի տապալում, խոշոր չափի կաշառքի ստացում, արդարադատության իրականացմանը խոչընդոտում և փողերի լվացում, որոնիցի որևէ մեկը նա չի ընդունել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս