Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում «կես դարում առաջին անգամ» դեղորայքի գների նվազեցման մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, նա այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ իր ղեկավարման առաջին 19 ամսվա ընթացքում ամերիկացիները դեղատոմսով ձեռք բերված դեղերի միջոցով խնայել են 26 մլրդ ԱՄՆ դոլար:
«Շուկայում ավելի մատչելի դեղեր գեներացնելու մեր քաղաքականությունը աշխատում է»,- գրել է ԱՄՆ ղեկավարը: