Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

Հունվարի 9-ին, ժամը 11:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 17-րդ թաղամասի 48 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 48 շենքի բնակարաններից մեկում (սեփականատերը՝ Ի. Ա.):

Փրկարարները հյուրասենյակի հատակին` գորգի վրա, հայտնաբերել են Ի. Ա.-ի այրված դին (ծնված 1942 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:28-ին, մարվել՝ 11:37-ին: Հյուրասենյակում (մոտ 12 քմ) մասամբ այրվել են անկողինը, մահճակալը, գորգը և աթոռը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս