Բաժիններ՝

Հանրապետության տարբեր ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Հունվարի 9-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Թ. Կ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 9-ին, ժամը 10:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Թ. և 2 ուղևոր):

***

Հունվարի 9-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ և Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհի միջակյալ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս