Իսրայելը ներկայացրել է «Եվրատեսիլ-2019»-ի լոգոտիպը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները՝ Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) եւ Իսրայելի KAN հեռարձակման ընկերությունը, ներկայացրել են ապագա ստուգատեսի լոգոտիպը, որը տեղի կունենա մայիսի 14-ից մինչեւ 18-ը Թել Ավիվում: Համապատասխան հաղոորդագրությունը տարածել է «Եվրատեսիլի» մամուլի ծառայությունը։
Լոգոտիպի վրա պատկերված են երկու ոսկեգույն եռանկյունիներ ու եւս մեկ նույնպիսի պատկեր՝ լուսավորված ուրվագծով, որոնք միավորված են աստղի ձեւով: Այն կրկնում է մրցույթի բեմի ուրվապատկերը, որը մշակել է գերմանացի նկարիչ Ֆլորիան Վիդերը: Ավելի վաղ որոշվել էր «Եվրատեսիլ-2019»-ի նշանաբանը՝ «Թույլ տուր քեզ երազել»:
«Եվրատեսիլ»-ի թվով 64-րդ մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: