2018թ. 11 ամսում Թուրքիա է մեկնել 37.5 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ

2018 թվականի 11 ամիսների տվյալների համաձայն՝ Թուրքիա մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 37 մլն 537.696: Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների՝ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ աճել է 22.25 տոկոսով:

Նշվում է, որ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների հայրենիք կատարած այցելություններն այս թվի մեջ ներառված չեն: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2018-ի 9 ամիսներին երկիր այցելած Թուրքիայի քաղաքացիների թիվը կազմել է 5 մլն 217.193: Այսպիսով Թուրքիա այցելողների ընդհանուր թիվը մոտեցել է 43 միլիոնի:

Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել են Ռուսաստանից (5.8 մլն), Գերմանիայից (4.3 մլն) ու Անգլիայից (2.2 մլն):

2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նշյալ երկրներից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է Ռուսաստանի դեպքում 26.22 տոկոս, Գերմանիայի ու Անգլիայի դեպքում համապատասխանաբար 25.56 և 36.45 տոկոսով:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս