ԱԺ-ում «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին. անգամ կահավորման հարցով Փաշինյանն է զբաղվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների՝ անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ «Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ՝ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։
Բացի 27 նոր պատգամավորների դարդուցավից՝ աթոռներ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, գլխացավանք է նաեւ լրագրողների հավատարմագրումը՝ 1-շաբաթյա ժամկետում։
Նախորդ տարիներին տեւում էր 1 ամիս։ Ընդ որում, դա արվում է քարի դարի սկզբունքով՝ առձեռն 2 լուսանկար, խմբագրությունից կնքված հայտ՝ ԱԺ ընդունարանի արկղի մեջ, սկզբում՝ նամակների բաժին, հետո՝ լրատվական, թղթապանակ սարքել, բեյջեր տպել, մինչդեռ կարելի էր համացանցի միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: