Բաժիններ՝

Ամանորյա սպիտակ Մոխիտո

Բաղադրիչներ

  1. Կիտրոնի հյութ – 1 հատ
  2. Անանուխի տերև – 8 հատ
  3. Շաքարավազ – 1 թ/գ
  4. Սպիտակ ռոմ – 2 թ/գ
  5. Կոկոսի ռոմ – 1 թ/գ
  6. Կոկոսի կաթ – 1/4 բաժակ
  7. Հանքային ջուր
  8. Նռան հատիկներ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Բաժակի մեջ խառնել կիտրոնի հյութը, շաքարավազը և անանուխի տերևները: Բաժակի կեսը սառույցով լցրեք:
  2. Բլենդերով խառնել սպիտակ ռոմը, կոկոսի ռոմը և կոկոսի կաթը: Պետք է ստացվի միասեռ զանգված: Ստացված զանգվածը լցնել սառույցով և կիտրոնահյութով լի բաժակի մեջ, միախառնել: Վրան մի փոքր հանքային ջուր լցնել:
  3. Զարդարել նռան հատիկներով և անանուխի տերևներով: Մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս