Բաժիններ՝

Մահացել է իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

77 տարեկան հասակում մահացել է իտալացի ռեժիսոր եւ դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին: Այդ մասին առավոտյան հայտնել են Corriere della Sera եւ Repubblica առաջատար տեղական թերթերը:

Բերտոլուչին «Կոնֆորմիստ», (1970 թ.), «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թ.), «Քսաներորդ դար» (1976 թ.), «Վերջին կայսրը» (1987 թ.), «Փոքրիկ Բուդդան» (1993 թ.), «Անհետացող գեղեցկություն» (1996 թ.) եւ «Երազողները» (2003 թ.) ֆիլմերի հեղինակն է:

Ռեժիսորի ստեղծագործությունը նշվել է հեղինակավոր կինեմատոգրաֆիական պարգեւներով: Նա «Օսկար» (1987 թ.), «Ոսկե գլոբուս» (1988 թ.), BAFTA (1989 թ.), Բեռլինի միջազգային կինոփառատոնի (1970 թ.), Վենետիկի կինոփառատոնի (1997, 2007 թթ.) մրցանակների դափնեկիր է:

2011 թվականին Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը, 2013 թվականին աստղի է  արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների Հռոմում կայացած 14-րդ գագաթնաժողովում Բեռնարդո Բերտոլուչին Խաղաղության մրցանակի է արժանացել մարդու իրավունքների բնագավառում իր ներդրած ավանդի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս